Հայ-թուրքական սահմանին սահմանախախտ է ձերբակալվել
Հայաստանում Ռուսաստանի ԴԱԾ վարչության աշխատակիցները մարտի 1-ի գիշերը ձերբակալել են սահմանախախտի, ով ապօրինի կերպով հատել է հայ-թուրքական սահմանը: Այս մասին հայտնում է Interfax.az-ը:
«Մարտի 1-ի գիշերը Գյումրու սահմանային հենակետերից մեկին ահազանգ է ստացվել, որ հայտնաբերվել են ոտնահետքեր, որոնք տանում են ՀՀ-ի խորքերը»,-այս մասին Interfax.az-ին հայտնել են Հայաստանում Ռուսաստանի ԴԱԾ-ի մամլո ծառայությունից:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որի սահմանախախտը հանդիսանում է անհետացած պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը: Այս տեղեկությունը ճշտելու համար Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեղ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ նման դեպքի մասին տեղեկություն չունեն:
«Մամուլում տարածվել է այդպիսի տեղեկություն, սակայն ով է այդպիսի տեղեկություններ տարածել հայտնի չէ»,-հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: