Պետք պարզվի, թե ով է սպանել Նեմցովին. Քերրի
ԱՄՆ-ն ցանկանում է տեսնել մանրակրկիտ, թափանցիկ, իրական հետաքննություն կապված ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետ: Այս մասին հայտնում է TASS-ը:
Փոխանցվում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին:
«Բանը նրանում է, որ մենք հույս ունենք, որ տեղի կունենա մանրակրկիտ, թափանցիկ հետաքննություն: Պետք պարզվի, ոչ միայն թե ով է կրակել, այլ ով է պատվերը տվել»,-հայտարարել է Քերրին: