ԱՄՆ առաջին ռենտգենյան լաբորատորիայի հիմնադիրը
Անվանի բժիշկ-ռենտգենաբան Միհրան Ղասաբյանը ծնվել է 1870թ.՝ Կեսարիայում: Նա Ֆիլադելֆիայում 1903 թ. հիմնադրել է ԱՄՆ առաջին ռենտգենյան լաբորատորիան: Մշակել է չարորակ ուռուցքների ռենտգենյան ճառագայթներով բուժման եղանակ:
Նրա ջանքերի շնորհիվ ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանում սկսել են դասավանդել «Ռենտգենաբուժություն» նոր առարկան, իսկ մեկ տարի անց ստեղծել է նույնանուն ամբիոնը: Ռենտգենաբուժությանը նվիրված նրա աշխատություններն այժմ էլ որպես դասագիրք օգտագործում են ԱՄՆ բժշկական համալսարաններում: Գիտնականը դարձել է իր մասնագիտության զոհը․ 1910-ին մահացել է ռենտգենյան ճառագայթներից ստացված այրվածքներից:
Հայե՛ր, գիտե՞ք, որ.ֆեյսբուք
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=374612549330785&id=258831087575599