Եվրոպան քիչ է անում,որպեսզի կանխի Ուկրաինայի փլուզումը. Չեխիայի ԱԳՆ
Եվրոպան քիչ է անում այն բանի համար,որպեսզի կանխի Ուկրաինայի փլուզումը, որը կարող է տեղի ունենալ,եթե Կիևը չկարողանա իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ: Այս մասին հայտնել է Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկը՝ տեղական հեռուստատեսությամբ:
«Ես կարծում եմ, որ մենք Եվրոպայում քիչ ենք անում,որպեսզի կանխենք Ուկրաինայի փլուզումը»,- РИА Новости-ին մեջբերում է Լյուբոմիրի խոսքերը: Նախարարը նշել է,որ դա վերաբերում է ոչ միայն ֆինանսական օգնությանը՝ Կիևին, այլ նաև պետք է կարողանալ իրականացնել անհրաժեշտ տնտեսական և քաղաքական բարեփոխումներ:
«Հիմա, անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ թե հակառուսական պատժամիջոցների վրա, որի մասին ամենուր խոսում են,այլ այն բանի վրա, թե ինչպես է պետք է անեն եվրոպական երկրները ,որպեսզի կոնկրետ օգնություն տրամադրեն Ուկրաինային»,- ասել է նախարարը:
«Կիևը սպասում է շատ կարևոր բարեփոխումների,օրինակ, հարկային համակարգում և էներգետիկ ոլորտում»:
Նա նաև ընդգծել է,որ եթե ուկրաինական իշխանությունները չզբաղվեն անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելով՝ հնարավոր է ,որ ֆինանսական աջակցությունը երկրում դադարեցվի: