Անգլիահայ համայնքի առաջին հոգեւոր հովիվը եղել է Կարապետ վրդ․ Շահնազարյանցը
Անգլիահայ համայնքի առաջին հոգեւոր հովիվը եղել է Կարապետ վրդ․ Շահնազարյանցը (1862-1866), որը 1863 թ․ Մանչեստրի անգլիական մատուռում Սուրբ Զատկի Պատարագ է մատուցել։ Նրա ջանքերով նշված քաղաքում 1863-1864 թթ․ լույս է տեսել Անգլիայում հայերեն առաջին պարբերականը՝ «Երկրագունդը»։
Անգլիայում առաջին հայկական՝ Սուրբ Երրորդություն եկեղեցին, կառուցվել է 1870 թ․՝ Մանչեստրում, Խորեն վրդ․ Կյուրոյանի ջանքերով։ 1984-ից եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա վարժարան։
Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին, Մանչեստր, 1870
Հայե՛ր, գիտե՞ք, որ.ֆեյսբուք
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/258831087575599/photos/a.258944524230922.1073741827.258831087575599/374395009352539/?type=1&theater