Սլովակիան պատրաստ է նպաստել Ուկրաինայում տնտեսական բարեփոխումներին
Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան հայտարարել է, որ պատրաստ է նպաստել Կիևում ազգային տնեսության բարեփոխումների ծրագրին: Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինայի՝ ԵՄ-ին ինտեգրվելու պայմանները տնտեսական համակարգում փոփոխություններ են հանդիսանում:
«Ուկրաինան բարեփոխումների կարիք ունի: Ռազմական հակամարտությունը բարեփոխումների գործընթացը դանդաղեցնում է», - ասել է Կիսկան:
Հիշեցնենք, որ Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Պավոլ Պավլիսը ռուսական գազի ժամանակավոր մատակարարումը Ուկրաինա չի ազդի «Գազպրոմ»-ի ՝ ԵՄ-ի առաջ պարտավորությունների կատարման վրա:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: