Անչելոտի. Ուրախ եմ, որ ֆուտբոլիստներս համատեղ ընթրինք են կազմակերպել
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ուրախ է, որ իր սաները համատեղ ընթրիք են կազմակերպել, որին չեն մասնակցել մարզչական անձնակազմի ներկայացուցիչները: Իտալացի մասնագետը կարծում է, որ նման հավաքույթները դրական են ազդում թիմի մթնոլորտի վրա:
-Ես ամեն ինչ հասկանում եմ: Ոչ ոք ընթրինքի գնալուց առաջ չպետք է թույլատվություն հարցնի: Կարծում եմ` սա ֆուտբոլիստների կողմից հետաքրքիր նախաձեռնություն է, որը դրական կանդրադառնա թիմի մթնոլորտի վրա: Ուրախ եմ, որ նրանք նման բան են կազմակերպել: Ընթրիքին հաջորդած մարզումն անցել է սովորականի պես,-Անչելոտիի խոսքը մեջբերված է «AS»-ից:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://sport.times.am/?p=114472&l=am/anchelotivo%D6%82rax+emvor+futbolistners+hamatex+yntrinq+en+kazmakerpel