ԼԺՀ-ն հայտնել է ծանր զենքի 80% դուրսբերման մասին
Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետությունում հայտնել են ծանր զենքի 80% դուրսբերման մասին: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով ԼԺՀ ինֆորմացիոն կենտրոնին:
«Փետրվարի 28-ի դրությամբ՝ ապահովվել է ծանր զենքի 80% դուրսբերումը: Մարտի 2-3-ը գործընթացքը լիովին կավարտվի»,-ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում է, որ ԼԺՀ աշխարհազորայինները դուրս են բերել ծանր զինտեխնիկայի 70%-ը:
Նշվում է, որ գործընթացն իրականացվել է ԵԱՀԿ առաքելության վերահսկողության ներքո և լրագրողների ներկայությամբ: