Աշխարհի ամենաաղքատ նախագահը լքում է իր պաշտոնը
Շաբաթ օրը լրանում է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի պաշտոնավարության ժամկետը, ով պատության մեջ կմնա որպես «աշխարհի ամենաաղքատ նախագահ»: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարն իրավունք չունի առաջադրվել երկրորդ անընդմեջ ժամկետով:
Ուրուգվայում կայացած ընտրությունների արդյունքների համաձայն՝ 2015թ.-ի մարտի 1-ից նախագահի պաշտոնը կզբաղեցնի 74-ամյա բժիշկ-ուռուցքաբան Թաբարե Վասկեսը 4-ամյա դադարից հետո: