ՌԴ-ում գտնվող միգրանտների՝ «սև ցուցակում» հայտնվելու և դրանից խուսափելու մեխանիզմները
Ինչպես կարելի է կռահել, շուտով լուծվելու է մեր այն հայրենակիցների խնդիրները, ովքեր հայտնվել են ՌԴ միգրացիոն «սև ցուցակում»: Այս մասին արդեն իսկ դրական առաջին ազդակը կարելի է կարդալ մամուլի հրապարակումներից, որոնք պատահականություն համարելն ուղղակի միամտություն կլիներ: Ավելին, նույն հրապարակումներից կարելի է հասկանալ, որ ռուսական կողմը նախապատրաստում է լուծման մի քանի եղանակ, որոնցից մեկը տուգանքների վճարումն է:
Ընդ որում, ինչպես պարզվում է, այդ հարցն այս պահին բարձրացված է ու քննարկվում է Մոսկվայում: Պարզ ասած, մարդը, օրինակ միայն կովկասցի լինելու համար հայտնվում է միգրացիոն «սև ցուցակում», 10 տարով զրկվում է ՌԴ մտնելուց ու հետո մի բան էլ պետք է տուգանք վճարի, որ կարողանա իր իրավունքը վերականգնի: Ու այստեղ ինչն է զավեշտը: Այդ պարագայում մարդիկ տուգանվում են, դեռ դա քիչ չէ, վճարում է կատարվում ու այդ վճարումը համարվում է բարի կամքի դրսևորում:
Ու թեև զուգահեռաբար իրավախախտումների շրջանակը վերանայվելու է, սակայն դժվար թե դրանք արդեն եղածների վրա տարածվեն ու այն էլ համաներման տեսքով: Ու սա մեր եվրասիական իրականությունն է:
Գևորգ Գրիգորյան