Նեմցովն իր հետքը թողեց Ռուսաստանի պատմության մեջ. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կիսում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի մոր վիշտը: Այս մասին ասվում է ՌԴ նախագահի հեռագրում, որը տեղակայված է Կրեմլի կայքում: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
«Ընդունեք իմ խորին ցավակցությունն անդառնալի կորստի հետ կապված: Անկեղծորեն կիսում եմ Ձեր վիշտը»,-ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Բորիս Նեմցովն «իր հետքը թողեց Ռուսաստանի պատմության, քաղաքականության և հասարակական կյանքի մեջ»:
«Նրան բաժին էր ընկել աշխատել կարևոր պաշտոններում մեր երկրի համար ծանր, անցումային շրջանում: Նա միշտ բացահայտ և անկեղծ հայտարարում էր իր դիրքորոշումը, պնդում իր տեսակետը»,-նշել է ՌԴ նախագահը: