Ռուսաստանը սպառնում է դադարեցնել Ուկրաինային գազի մատակարարումը
ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ «Нафтогаз»-ը երեքշաբթի օրվանից կարող է դադարեցնել Ուկրաինային գազի մատակարարումը: Այս մասին գրում է rbc.ru-ն:
«Մենք մտահոգված ենք ստեղծված իրավիճակով, որը կապված է մատակարարվող գազի համար կանխավճարի խնդրի հետ»,-ասել է գերատեսչության ղեկավարը:
Նա նաև նշել է, որ ուրբաթ օրվա տվյալների համաձայն՝ գազի մնացորդը, որի համար վճարել է ուկրաինական կողմը, կազմել է 123,8 մլն կուբամետր: Նա նաև հիշեցրել է, որ Ուկրաինան $15 մլն է փոխանցել որպես մարտ ամսվա կանխավճար: Սակայն հաշվի առնելով գազի գինը՝ «երեքշաբթի օրվանից կդադարեցվի մատակարարումը, եթե նոր կանխավճար չկատարվի»,-հավելել է ՌԴ Էներգետիկայի նախարարը: