Պատահական չէր Նեմցովի սպանությունը. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը պատահականություն չի համարում: Այս մասին գրում է dw.de-ն:
«Նա կամուրջ էր Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Նրան սպանելով՝ փլուզեցին այդ կամուրջը: Կարծում եմ՝ դա պատահականություն չէր: Կասկած չկա, որ մարդասպանները կպատժվեն վաղ թե ուշ: Վառ հիշատակ»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահը:
Նա նաև նշել է, որ Նեմցովն այն մարդկանցից էր, ում իսկապես կարելի էր ընկեր անվանել: