Աբու Դաբին չի պատրաստվում զենք մատակարարել Ուկրաինային
Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարի անվտանգության և բանակի հարցով օգնականը հերքել է Կիևին զենքի մատակարարման մասին տեղեկությունները: Այս մասին հայտնում է Էմիրատների WAM ինֆորմացիոն գործակալությունը:
Նա նաև հայտնել է, որ ԱՄԷ-ի և Ուկրաինայի միջև ստորագրված փաստաթուղթը «երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մի մասն է միայն, որը չի ենթադրում զենքի հնարավոր մատակարարում»:
Փետրվարի 24-ին Ուկրաինայի ՆԳՆ Արսեն Ավակովի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտարարել էր, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ռազմական տեխնիկա կմատակարարեն Ուկրաինային: