Ավակովի խորհրդականը հերքել է իր մահվան մասին լուրերը
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի խորհրդական, պատգամավոր Անտոն Գերաշենկոն հերքել է իր մահվան մասին լուրերը: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
«Իմ անժամանակ մահվան մասին լուրերը, մեղմ ասած, չափազանցված են: Ուկրաինական տեղեկատվական գործակալություններն ու կայքերը պետք է ամաչեն առանց ճշտելու իմ մահվան մասին տեղեկություն հաղորդելու համար»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ ղեկավարի խորհրդականը: