Նեմցովին սպառնում էին Charlie Hebdo-ի վրա հարձակման իր դիրքորոշման հետ կապված
Քննիչները տեղեկություններ են հաղորդել այն մասին, որ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպառնալիքներ է ստացել Charlie Hebdo ֆրանսիական երգիծական ամսագրի խմբագրության վրա գործած ահաբեկչության իր դիրքորոշման հետ կապված: Այս մասին հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Հետաքննության արդյունքներում կան փաստեր այն մասին, որ Նեմցովը սպառնալիքներ է ստացել ֆրանսիական ամսագրի խմբագրության վրա գործած ահաբեկչության իր դիրքորոշման հետ կապված»,-ասվում է Մարկինի հայտարարության մեջ: