LifeNews-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են փախուստի դիմում Նեմցովին սպանողները (տեսանյութ)
ՌուսաստանLifeNews հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է մեքենա, որը կարող է լինել քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանողներինը: Այս մասին հայտնում է Лента.ру-ն:
«Դատելով տեսանյութից՝ մարդասպանները դիտմամբ են դանդաղ ընթացել, որպեսզի ուշադրություն չգրավեն: Մեքենան, որտեղ կարող էին գտնվել մարդասպանները, ընթացել է 60 կմ/ժ արագությամբ»,-ասվում է LifeNews-ի հաղորդագրության մեջ: