Յանուկովիչի դաշնակիցն ինքնասպան է եղել
Գերագույն ռադայում Ռեգիոնների կուսակցության նախկին փոխնախագահ՝ Միխայիլ Չեչետովն այսօր գիշերը ինքնասպանություն է գործել: Այս մասին հայտնում է Лента.ру-ն:
Փոխանցվում է, որ այս մասին Facebook-յան իր պաշտոնական էջում գրել էր Еспресо.TV հեռուստաալիքի լրագրող Արտյոմ Շևչենկոն:
«Իմ հավաստի աղբյուրն ինձ հայտնել է, որ այսօր գիշերն ինքնասպանություն է գործել Միխայիլ Չեչետովը»,-գրել է Շևչենկոն: