Պուտինին քննադատելու համար քեզ կսպանեն. Նեմցովի մոր խոսքը՝ որդու մահվանից 2 շաբաթ առաջ
Իր սպանությունից 2 շաբաթ առաջ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը «Собеседник»-ին տված հարցազրույց պատմել է, որ իր մայրը զգուշացրել է իրեն, որ նա դադարի քննադատել Պուտինին, քանի որ նրան դրա համար կսպանեն: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Հարցազրուցի մեջ Նեմցովը մասնավորապես ասել էր. «Իմ թանկագին մայրիկի անունը Դինա Յակովլևնա Է: Այս տարվա մարտին մենք կտոնենք նրա 87-ամյակը: Այժմ ես բնակվում են Մոսկվայում, իսկ մայրիկս՝ Նիժնի Նովգորոդում: Նա այնտեղ մնում է մենակ, սակայն իրեն այդպես շատ լավ է զգում: Նա սպիտակ մազեր ավելի քիչ ունի քան ես, ունի շատ լավ հիշողություն և ամեն ինչ շատ լավ է հասկանում: Մայրիկիս հետ քննարկում եմ իմ երեխաների հաջողությունները, ինչպես նաև քաղաքական հարցեր: Նա միանգամայն դեմ է Ուկրաինայում տիրող իրավիճակին և կարծում է, որ դա մղձավանջ և աղետ է: Սակայն Ուկրաինայից ավելի նրան անհանգստացնում է Պուտինը: Ամեն անգամ, երբ ես զանգահարում եմ մայրիկիս, նա ինձ ասում է. «Երբ ես դու դադարելու քո կշտամբանքը Պուտինի նկատմամբ: Նա քեզ կսպանի»»: