Պուտինը՝ Նեմցովի սպանության մասին
ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը հանձնարարել է ՆԳՆ քննչական կոմիտեին և Անվտանգության դաշնային ծառայությանը հետաքննել Նեմցովի սպանությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը ցավակցություն է հայտնել Նեմցովի բարեկամներին և հարազատներին:
«Պուտինը կարծում է, որ սպանությունը եղել է պատվիրված և կրել սադրիչ բնույթ»,-հայտարարել է Պեսկովը: