Նեմցովը գիտեր, որ իրեն ձեռք չեն տա. Սաակաշվիլի
«Ես Բորիս Նեմցովին հանդիպել էի մի քանի շաբաթ առաջ Կիևում՝ Ֆերմոնտ հյուրանոցում: Մենք ընթրեցինք, և նա ինձ պատմեց երթի մասին, որը նա պլանավորում էր կողմնակիցների հետ անցկացնել Մոսկվայում»,-հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին:
Սաակաշվիլին Facebook-յան իր էջում գրել, որ այդ հանդիպման ժամանակ Նեմցովին հարցրել է, թե արդյոք նա չի վախենում իր կյանքի համար, որին Նեմցովը պատասխանել էր. «Պուտինը ապրում է կանոններով և որպես նախկին պաշտոնական դեմք դժվար թե ինձ ձեռք տան»: