Տիգրան Ուրիխանյանն այլևս իրավասու չէ ԲՀԿ-ի անունից մեկնաբանություններ անել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտեց և չմասնակցեց այս շաբաթ տեղի ունեցած քառօրյայի աշխատանքներին: Արդյոք այդ բոյկոտը կտարածվի նաև մարտի 3-ի արտահերթ նիստի վրա, դեռևս մնում է անհայտ:
«Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցը պարզել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից, սակայն, վերջինս ի պատասխան, հայտարարեց. «Ես ինձ այլևս իրավասու չեմ համարում ԲՀԿ-ի անունից մեկնաբանություններ անել»:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկացրել էինք նաև, որ Տիգրան Ուրիխանյանը հնարավոր է՝ հրաժարվի ԲՀԿ մամլո խոսնակի պաշտոնից, ինչը կարծես հաստատվում է»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: