Կարապետիչը մասնակցելու է ՀԱԿ հանրահավաքին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շարժումների անդավաճան աջակից, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետիչը, անկախ ներքաղաքական գործընթացների ընթացքից, կիրակի օրը մասնակցելու է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին:
Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ գնալու է որպես քաղաքացի:
«Ինձ շատ հետաքրքրում է, թե այնտեղ ինչ է ասվելու, այդ պատճառով գնալու եմ և հետևելու եմ հանրահավաքին ժողովրդի շարքերից»,-ասել է Կարապետիչը: Նա նույն եռանդով մասնակցում էր նաև ԲՀԿ-ի հրավիրած խորհրդաժողովին»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում