Եթե ես զոհվեմ հանուն հայրենիքի, ապա իմացիր՝ ես զոհվել եմ հանուն քեզ. նամակ անցյալից
Մայր իմ, ես պարտավոր եմ լքել քեզ: Հեռանալով չեմ ցանկանա, որ դու ողբաս: Ծնկի գալով աղոթիր ինձ համար, որից հետո հպարտ բարձրացրու գլուխդ, որովհետև, անգամ եթե թշնամու գնդակը խոցի կուրծքս, աջ ձեռքս կբռնի հրազենը, իսկ ձախը՝ մինչ վերջին պահը կբարձրացնի հաղթական դրոշը:Իմ խոնարհ, սիրելի՛ քույրիկ, այն գումարը, որ պարտք էի քեզ, կներես չեմ կարող վերադարձնել: Նրանով ես գնել եմ ինձ համար հասանելի փաստաթղթեր և տոմսեր: Ներիր:Գրել սիրելիիս ժամանակ չունեմ, թեև ավելի շատ նրան կցանկանայի գրել… “Դու իմ միակն ես, իմ սիրելին ես, բայց խոստովանում եմ, որ հայրենիքս սիրում եմ քեզանից ավելի: Եթե ես զոհվեմ հանուն հայրենիքի, ապա իմացիր՝ ես զոհվել եմ հանուն քեզ…
16 հունիսի 1983 թվական
Հայոց սուրբ նահատակ`Մկրտիչ Մադարյան
Ասալա-ի մարտիկներից
Հայ Վրիժառուներ. ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/photo.php?fbid=319458881598260&set=a.316937145183767.1073741848.100006024511341&type=1&theater