Արքայազն Հարրին պատրաստվում է լքել Մեծ Բրիտանիայի զինված ուժերը
Բրիտանական արքայազն Հարրին պատրաստվում է լքել Մեծ Բրիտանիայի զինված ուժերն ընթացիկ տարում: Այս մասին հայտնում է Evening Standart թերթը:
Պարբերականի տվյալների համաձայն՝ 30-ամյա արքայազնը, ով հայտնի է բանակում որպես «կապիտան Ուելս», մտադիր է կենտրոնանալ բարեգործական գործունեության վրա:
Քենգսինգթոնյան պալատում այս լուրերը չեն հաստատել, սակայն չեն բացառել նաև Հարրիի ծրագրերի մասին տեղեկությունները: