Հույս ունեմ` շաբաթ օրը մարզադաշտում ռումբ չեն հայտնաբերի. Յուրգեն Կլոպ
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի` «Շալկե 04»-ի առաջիկա խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կատակով հույս է հայտնել, որ «Բորուսսիայի» մարզադաշտում ռումբ չի հայտնաբերվի:
Հիշեցնենք, որ վերջերս «Սիգնալ Իդունա Պարկի» հարևանությամբ հայտնաբերվել էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներից մնացած արկ:
«Հույս ունեմ` շաբաթ օրը մարզադաշտում ռումբ չեն հայնաբերի,-ասել է Կլոպը և անդրադարձել մրցակցին,-«Շալկեն» ուժեղ մրցակից է, որը կփորձի մեզ զրկել ազատ տարածությունից: Պետք է զգույշ լինենք: Մենք գիտենք, թե ինչ խնդիրներ ունենք, դրա համար վերջապես պետք է կայունություն ցուցաբերենք»:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://sport.times.am/?p=114183&l=am/klop+huysvo%D6%82nem+shabat+ory+marzadashtum+rumb+chen+haytnaberi