«Անհոգ» կինը հատում է Մաշտոց-Սայաթ-Նովա հսկայական խաչմերուկը (լուսանկարներ)
Մեր օրերում հաճախ ենք հանդիպում մարդկանց, մասնավորապս հետիոտների, ովքեր բացարձակապես չեն տիրապետում ճանապարհն անցնելու «արվեստին»:
Բոլորիս աչքին կարծես սովորական է դարձել լուսացույցի տակով հետիոտնի անժամանակ անցնելը, շատ դեպքերում էլ անցնելու համար չնախատեսված վայրերով, բայց, երբ հետիոտնն «անհոգ» հատում է հսկայական խաչմերուկը՝ քիչ է պատահում:
Նկարներում երևում է, թե ինչպես է կինը հատում Մաշտոց-Սայաթ-Նովա խաչմերուկը, բարեբախտաբար, մեքենաներ չկան տարածքում:
Հ.Գ. Ինչ-որ վարորդ փրկվել է հետիոտնի սխալի համար պատասխանատվության ենթարկվելուց:
Կարինե Գևորգյան