Նաիրիտցիները կրկին ներկայացել էին իրենց արդար պահանջով (լուսանկարներ)
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր կրկին նախագահական նստավայրի դիմաց էին՝ նույն պահանջով. վճարել մոտ երկու տարվա չվճարված աշխատավարձերը:
Գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ասաց, որ նախագահականի նամակների ընդունման բաժնի ղեկավար Աիդա Ասատրյանն ասել է, որ փետրվարի 2-ին նաիրիտցիների հանձնած բողոք-նամակը աշխատակազմի ղեկավարի մոտ է և դեռևս ոչ մի պատասխան չկա:
Ցուցարարներից շատերն ասում էին, որ գործարանում մնացած աշխատակիցներին արգելել են ցույցի գալ՝ սպառնալով, որ նրանց էլ կազատեն աշխատանքից, սակայն Հարությունյանը պնդեց, որ նման բան չկա:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Անուշ Հարությունյանն ասաց, որ նաիրիտցիները կհավաքվեն երեքշաբթի օրը` մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Կառավարության մոտ և կպահանջեն վերջնական պատասխան, հակառակ դեպքում, իրենց խոսքով՝ ամեն քայլի կդիմեն:
Սոնա Բախշյան