Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ ձյան տակ են հայտնվել (լուսանկարներ)
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ձյան տակ են հայտնվել Հորդանանը, Իսրայելն ու Լիբանանը: Տեղի իշխանությունները կոչ են արել բնակիչներին չլքել բնակավայրերը ճանապարհների վիճակի պատճառով:
Մասնավորապես, Երուսաղեմում ձյան շերտը կազմում է 25 սմ: Դպրոցները փակվել են, տրանսպորտային միջոցների տեղաշարժը՝ սահմանափակվել: Նշվում է, որ ձյուն կտեղա ողջ օրվա ընթացքում: