Այսօր կկայանա Արթուր Աբրահամի և բրիտանացի Փոլ Սմիթի ռևանշ-մենամարտը
Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. որ այսօր' փետրվարի 21-ին, Բեռլինի «O2 World» մազապալատաում, կայանալու է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթի ռեւանշ-մենամարտը:
Աբրահամ-Սմիթ մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաալիքի, նաևՀայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, կեսգիշերն անց, Երևանի ժամանակով սկիզբը ժամը 1.30 - 1.50-ի հատվածում:
Նախօրեին տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը. 35-ամյա Արթուր Աբրահամը 76,1 կգ է: 32-ամյա բրիտանացի բռնցքամարտիկի քաշը 75,1 կգ է:
Հիշեցնեմ, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տևած մենամարտում մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին: