«Դաուն» համախտանիշով տառապող տղան 2015-ի լավագույն գոլն է խփել
Ֆուտբոլի շոտլանդացի երկրպագուները «Դաուն» համախտանիշով տառապող 11-ամյա տղայի գոլը 2015-ի լավագույն գոլն են համարել: Այս մասին հայտնել է Շոտլանդիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան:
Հաղթողի անունը հայտարարել է նախկին հարձակվող Սամարասը: Արդյունավետ հարվածի համար կողմ է քվեարկել երկրպագուների 97%-ը:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: