Նաիրիտցիների ընդունելությունն ավարտվեց. վերջիններս սպասում են պատասխանի (լուսանկարներ)
Քիչ առաջ Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Նաիրիտ ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը ասաց, որ հանդիպումը Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանի հետ տեղի ունեցավ:
Վերջինս լսել է իր մոտ հրավիրված 6 նաիրիտցու պահանջ և խոստացել, որ պահանջները կներկայացնի ղեկավարությանը, որից հետո կտրվի հստակ պատասխան:
Թղթակցի հետ զրույցում Անուշ Հարությունյանը նաև հավելեց, որ երկուշաբթի օրը՝ ժամը 12.00-ին, կրկին կհավաքվեն Բաղրամյան 26-ի դիմաց, որպեսզի իմանան իրենց տրվելիք պատասխանը:
Սոնա Բախշյան