Եգիպտոսի ոստիկանությունը 2 ահաբեկչություն է կանխել
Եգիպտոսում ոստիկանության կողմից 2 ահաբեկչություն է կանխվել: Այս մասին գրում է ria.ru-ն:
Ոստիկանությունն իրենց ուղղությամբ ընթացքող մեքենաներ է նկատել և կրակ բացել, որի արդյունքում ավտոմեքենաները պայթել են: Դեպքի ժամանակ 2 ոստիկան է վիրավորվել:
Կահիրեում 2013թ.-ին նախագահ Մուհամմեդ Մուրսիի հրաժարականից հետո Իսրայելի հետ սահմանին, Սինայի թերակղզում հաճախակի են դարձել ուժայինների հարձակումները: