Միանձնուհի քույր Լուսիա Քարամ. Մեսսին Աստծո կատարելության արտացոլումն է, բայց Ռոնալդուն էլ սատանան չէ
Հայտնի միանձնուհի քույր Լուսիա Քարամը հայտարարել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին սուրբ որակներ ունի, բայց Ռոնալդուն էլ սատանան չէ, չնայած իր «ինքնավստահ և ոչ բարյացակամ վերաբերմունքի»։
-Ինձ համար Աստծո գոյության ապացույցը բարության և գեղեցկության մեջ է, և երբ Մեսսիին խաղում է, ես տեսնում եմ դա,-ասել է միանձնուհին, ով ծագումով արգենտինացի է, բայց երկար տարիներ ապրում է Իսպանիայում։
-Մեսսիին հանդիպելիս մարդիկ հմայվում են, ինչպես գեղեցիկ նկարով կամ մայրամուտով։ Չեմ ասում, որ նա Աստված է, բայց նա Աստծո կատարելության արտացոլումն է։ Նա բոլոին կուրացնում է,-ասել է միանձնուհին:
«Բարսելոնաի» երկրպագուհին նաև քննադատել է Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքն ու վերաբերմունքը՝ համեմատելով Մեսսիի հետ։ Նա նշել է, որ Ռոնալդուն դիվային մոտիվացիա ունի։
-Արդյո՞ք Մեսսին հրեշտակ է, իսկ Ռոնալդուն՝ սատանա։ Մեսսին ոչ միայն լավ խաղացող է, այլև հրաշալի մարդ, նա համեստ է։ Կրիշտիանուն շատ լավ է խաղում, բայց նա շատ ինքնավստահ է և ոչ բարեհամբույր։ Նա իմ մեծագույն թշնամին չէ, կարծում եմ՝ նա լավ է խաղում, բայց նրա մեջ ներդաշնակություն չկա,-հայտարարել է քույր Լուսիա Քարամը «Sport»-ին տված հարցազրույցում։