Իշխանափոխություն պահանջելը դավաճանություն է սահմանին կռվող զինվորի նկատմամբ
Ուշադիր հետևում եմ սոցցանցերում ծավալվող քննարկումներին ու հանգում եմ մի շատ ցավոտ եզրակացության. Նախախորհրդարանը (կամ էլ ոնց ա հիմա դա կոչվում) միանգամից երկու նապաստակ խփեց: Նախ դուրս եկավ քաղաքական լուսանցքից, որտեղ տևական ժամանակ ու անասելի հիմնավոր ձևով գոյություն էր պահպանում: Ընդ որում, Նախախորհրդարանը դա արեց ոչ միայնակ: Էս գործում նրան օգնեցին էն կրետինները, որոնք որոշեցին, թե սեփական կարծիքը լավագույնս տեղ հասցնելու ձևը մարդուն քացու տակ առնելն է: Այլ հարց ա, որ էս ամենից սադրանքի հոտ ա գալիս (ոչ գրական լեզվով ասած՝ վանյատ ա անում):
Բացի դրանից, նախախորհրդարանականներն ու նրանց կրետին «օգնականները» միասնական ուժերով հարամեցին Ցեղասպանության հարյուրամյակի բուն գաղափարը՝ այն դարձնելով ներքաղաքական պայքարի ու ինչ-որ չափով նաև ներազգային պառակտման դրոշանման փալաս: Էնպես որ, ստացանք այն, ինչին, միգուցե, արժանի չէինք, բայց ինչի դեմն առնելուն պատրաստ չէինք: Իշխանությունը չէ, ընդդիմությունը չէ, հայաստանաբնակ կամ արցախաբնակ հայը չէ: Բոլորս՝ ազգովի պատրաստ չէինք:
Հ.Գ. Չեմ ուզում պիտակներ կպցնել, բայց բավական լավ եմ հիշում բոլոր էն մարդկանց, ովքեր 1993-ին իշխանություն էին ու չէին հոգնում կրկնել, որ պատերազմող երկրի մայրաքաղաքում հանրահավաքներ անելն ու իշխանափոխություն պահանջելը դավաճանություն ա սահմանին կռվող զինվորի (էդ թվում նաև Սեֆիլյանի) նկատմամբ: Հիմա նույն էդ մարդիկ հարայ-հրոց են բարձրացնում, թե ինչու՞ թույլ չեն տալիս պատերազմող Արցախի մայրաքաղաքում հանրահավաք անցկացնել՝ պահանջելով իշխանափոխություն... Հայաստանի Հանրապետությունում: Չգիտեմ, էլի ինչ-որ բան ավելացնե՞մ, թե՞ էսքանը եզրակացություններ անելու համար բավական ա:
Լևոն Սարդարյան.ֆեյսբուք