Մերկելը, Օլանդը և Պորոշենկոն կոչ են արել անհապաղ հրադադարի ռեժիմ հայտարարել Ուկրաինայում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ են արել, անհապաղ հրադադարի ռեժիմ հայտարարել Ուկրաինայի արևելքում։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը։
Կողմերը քննարկել են զինված բախումների աճը ուկրաինական զորքերի և զինյալների միջև։
Ինչպես նաև հաղորդվում է, որ երեք առաջնորդները իրենց ափսոսանքն են հայտնել, Մինսկի բանակցությունների ձախողման համար,որը պետք է տեղի ունենար հունվարի 31-ին։