Հաջողակները փնտրում են անելու ճանապարհը, մնացածը չանելու պատճառը
19-րդ դարում, երբ Ջոն Ռոկֆելերի նավթային բիսնեզը ծաղկում էր ապրում և նա գրեթե ողջ ԱՄՆ-ին նավթով էր ապահովում` նավթը տեղափոխելով գնացքներով, երկաթուղիների տերերը միավորվեցին և որոշեցին, որ Ռոկֆելերը պետք է իրենց ավելի շատ վճարի ապրանքափոխադրության համար և նրան տվեցին մեկ շաբաթ ժամանակ համաձայնվելու` սպառնալով այլևս չտեղափոխել նավթը:
Անցավ ընդհամենը մի քանի օր, երբ Ջոնը որոշեց, որ այսուհետ նավթը պետք է տեղից տեղ տանի խողովակների միջոցով, իսկ երկաթուղիների տերերից ոմանք անգամ սննկացան, քանի որ չունեին բավականին ապրանք բեռնափոխադրումներ իրականացնելու համար:
Հրանտ Զիրոյան.ֆեյսբուք
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/hrant.ziroyan.7/posts/767919393286231