Եգիպտոսի իշխանություններն ազատ են արձակել «Ալ Ջազիրա»-ի լրագրող Փիթեր Գրեսթին
Եգիպտոսի նախագահ Աբդել Փաթթահ աս-Սիսին համաներում է շնորհել «Ալ Ջազիա» հեռուստաալիքի ավստրալացի լրագրող Փիթեր Գրեսթին,ով մեղադրվում էր իսլամիստների հետ կապեր ունենալու, «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության աջակցության համար։
Համաներումից հետ հետո նրան արտաքսելու որոշում է կայացվել:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Գրեսթը լքել է Եգիպտոսը և այժմ տան ճանապարհին է: Այս մասին հաղորդում է Russian.rt.com-ը։