Կոնդի եկեղեցու հարևանությամբ գտնվող հենապատից ապառաժ քարը պոկվել և ընկել է մայթին. քաղաքապետարանի աշխատակիցները անհապաղ գործոողություններ են իրականացնում՝ մյուս վտանգավոր քարերը հեռացնելու ուղղությամբ.Shamshyan.com
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պարոնյան փողոցում՝ Կոնդի հանրահայտ եկեղեցու հենապատի վրայից, հսկայական քարը պոկվել և ընկել է մայթին:
Բարեբախտաբար, այդ պահին անցորդներ չեն եղել և տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի բարեկարգման և կոմունալ ծառայությունների աշխատակիցները:
Մանրամասներն՝ այստեղ։