Ավելի քան 500 կամավոր-զինվորներ Կիևում պահանջում են Պորոշենկոյի հրաժարականը
«Ժողովրդական պալատի կամավոր զինվորները» այսօր Կիևի Անկախության հրապարակում պահանջել են Ուկրաինայի նախագահ՝ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը։
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, հավաքին մասնակցել են առնվազն 500 մարդ։ Հրապարակախոսները ամբիոնից պահանջել են Պորոշենկոյի հրաժարականը։ Ռազմական գործողությունների տարածքից եկածներն ասել են,որ ոչ մի ֆինանսավորում չի եղել և զենք չի տրամադրվել։