ՌԴ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց են ունեցել:
Կողմերը հեռախոսազրույցի ընթացքում հույս են հայտնել, որ Մինսկում ընթացող բանակցությունները կբերեն Ուկրաինայի արևելքում կրակի անհապաղ դադարեցման և ծանր սպառազինությունների հեռացման:
Այս մասին գրում է Tass-ը: Առաջնորդները շարունակել են քննարկել խիստ սրված իրավիճակն Ուկրաինայի հարավ-արևելքում:
Կապված Մինսկում շփման խմբի հերթական հանդիպման հետ՝ հույս է հայտնվել, որ կրակի դադարեցման և ծանր սպառազինությունների հեռացման հարցերը բանակցություններում կենտրոնական դիրքեր կզբաղեցնեն: