«ԻՊ»-ի ուժայինները հայտնել են երկրորդ ճապոնացու գլխատման մասին
«ԻՊ»-ի ուժայինները հայտնել են երկրորդ ճապոնացու գլխատման մասին: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով իսլամիստների կողմից տարածած տեսանյութին:
Տեսանյութում ասվում է. «Ձեր որոշման պատճառով այս դանակով կսպանվի ոչ միայն Կենձին, այլ նաև ձեր մնացած մարդիկ: Թող սկսվի մղձավանջը Ճապոնիայի համար»:
Նշվում է, որ Ճապոնիայի իշխանությունները դեռևս չեն հաստատել տեսանյութի իսկությունը: