«ԻՊ»-ի ուժայինները գլխատել են ճապոնացի գերուն
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժայինները գլխատել են ճապոնացի գերի Կենձի Գոտոյին: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ճապոնական իշխանությունների և իսլամիստների միջև բանակցությունները փակուղի են մտել: «ԻՊ»-ը պահանջել էր փոխանակել լրագրողին Սաջիդու ար-Ռիշաուի անունով ահաբեկչի հետ:
Նշվում է, որ Ճապոնիայի իշխանությունները ճշտում են լրագրողի մահապատժի մասին տարածված տեսանյութի իսկությունը: