ԱՄՆ-ն կարող է սկսել ցամաքային զորքերի վերատեղաբաշխումն «ԻՊ»-ի դեմ պայքարի համար. Պենտագոն
Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է սկսել ցամաքային զորքերի վերատեղաբաշխումն Իրաքում «ԻՊ»-ի դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ինչպես նշել է Հեյգելը՝ ամերիկացի զինվորները չեն մասնակցի ռազմական գործողություններին, նրանք կմեկնեն Իրաք խմբավորման մասին հետախուզական տվյալների հավաքագրման համար: Ներկա պահին ԱՄՆ-ն պայքար է մղում ուժայինների հետ օդային հարվածների միջոցով:
Նշվում է նաև, որ «ԻՊ»-ի դեմ պայքարի համար կմիանա 4500 զինծառայող, ովքեր գտնվում են Իրաքում տեղի բանակի և ոստիկանության վերապատրաստման համար: