Բրիտանացիները չեն սիրում Ռուսաստանը և Ուկրաինան. հարցում
Մեծ Բրիտանիայի Chatham House հետազոտության ինստիտուտի հարցման համաձայն՝ բրիտանացիները չեն սիրում Ռուսաստանը և Ուկրաինան: Այս մասին գրում է aif.ru-ն:
Հարցման արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի հանդեպ բացասական վերաբերմունք է հայտնել հարցվածների 56%-ը, Ուկրաինայի հանդեպ՝ 23% -ը, երրորդ տեղում Թուրքիան է՝ 17%-ով:
Հետազոտողների կարծիքով՝ նման վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ զարմանալի չէ:
Բրիտանացիները լավ վերաբերմունք են ցուցաբերել Նիդեռլանդների, Շվեդիայի և Նորվեգիայի հանդեպ: