Պուտինը, Մերկելն ու Օլանդը քննարկել են Մինսկի բանակցությունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Մինսկի բանակցությունները: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը:
Երկրների նախագահները քննարկել են Ուկրաինայի կոնֆլիկտի հարցով Միսնկում շփման խմբի բանակցությունները, ինչպես նաև սրվող հակամարտության հարցը:
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն հրադադարի ռեժիմի և կոնֆլիկտի գոտուց ծանր զենքի դուրս բերման մասին հարցերը: