Դոնեցկի ողբերգությունից հետո ԵԱՀԿ-ն դատապարտել է Դոնբասի բնակելի տարածքներում հրետանային ռմբակոծությունը
Դոնեցկի ողբերգությունից հետո ԵԱՀԿ առաքելության ղեկավար Էրթուղրուլ Ապականը դատապարտել է Ուկրաինայի արևելքում բնակելի տարածքներում հրետանային ռմբակոծությունը:
«Մնեք ևս մեկ անգամ հանգում ենք նրան, որ խաղաղ բնակիչները դառնում են ճգնաժամի զոհը, մենք կրկին արյունահեղություն ենք տեսնում», - Ապականի հայտարարությունը մեջբերում է ТАСС-ը:
Հիշեցնենք,որ 12 մարդ, այդ թվում երեք երեխաներ, մեկ օրվա ընթացքում մահացել են Դոնեցկում հրետանային ռմբակոծության հետևանքով՝ ուկրաիանական բանակի կողմից: 30 խաղաղ բնակիչներ ստացել են տարբեր ծանության բեկորային վնասվածքներ: Մի շարք բնակավայրերում ջուր չկա՝ վնասված խողովակաշարերի պառճառով: