Հայաստանն իսկապես կարող է դառնալ տարածաշրջանի տնտեսապես կայուն և հարուստ երկրներից մեկը
Հայաստանն իսկապես կարող է դառնալ տարածաշրջանի տնտեսապես կայուն և հարուստ երկրներից մեկը, եթե սկսենք խելքով աշխատել: Ռուսաստանում առկա տնտեսական ծանր վիճակը կարող է խթան հանդիսանալ այն բանին, որ Հայաստանը ստանձնի մի շարք ոլորտներում առաջատարի դերը:
Այսպես թեթև արդյունաբերության հարուստ ավանդույթներ կան Հայաստանում, մարզերում կան պահպանված արտադրական շինություններ:
Պիտի անհապաղ ՀՀ իշխանությունները բանակցություններ վարեն ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ, ստեղծեն հարկային արտոնություններ, նրանց հրավիրեն Հայաստան և ուղղորդեն դեպի թեթև արդյունաբերությունը:
Սա տնտեսագիտական հաշվարկ է, մասնագետների հետ քննարկված հարց...
Լևոն Մութաֆյան. ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/levon.mutafyan/posts/611980292239766