Ամերիկյան ռազմաօդային ուժերն ավիահարվածի արդյունքում զոհվել է քիմիական զենքի ոլորտում ԴԱԻՇ-ի մասնագետը
Ամերիկյան ռազմաօդային ուժերն ավիահարված են հասցրել Իրաքի տարածքում, որի զոհն է դարձել քիմիական զենքի ոլորտում ԴԱԻՇ-ի մասնագետ Աբու Մալիկը։
Դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հիմք կա ԴԱԻՇ-ի գրոհայիններին մասնակից համարելու ահաբեկչական նպատակներով թունավոր նյութերի կիրառմանը։
Իր հերթին, Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կոալիցիայի հետ համատեղ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը կհաղթի 5 տարում։
Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը հենց սկզբից ասել է, որ պայքարն ահաբեկիչների դեմ կլինի «ծանր և տևական»