Մերկելն այլևս չի ների Հունաստանի պարտքերը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծիք է հայտնել, որ պետք է դադարեցնել Հունաստանի պարտքերի ներումը։ Ըստ Մերկելի` բանկերն արդեն երկրին միլիարդավոր եվրոներ են ներել։
Կանցլերի կարծիքով՝ պետք է սպասել և տեսնել, թե ինչպիսի ծրագիր կառաջարկի Հունաստանի նոր կառավարությունը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Մերկելը նշել է, որ ԵՄ այլ երկրների համագործակցությունը Հունաստանի ու ճգնաժամից տուժած այլ պետությունների հետ կշարունակվի, եթե նրանք սկսեն բարեփոխումներ իրականացնել